Ռուս դիվանագետը քննադատել է կանանց իրավունքների վերաբերյալ Արևմուտքի երկակի ստանդարտները
https://parstoday.ir/hy/news/world-i150876-Ռուս_դիվանագետը_քննադատել_է_կանանց_իրավունքների_վերաբերյալ_Արևմուտքի_երկակի_ստանդարտները
Նյու Յորքում ՄԱԿ -ի կենտրոնակայանում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստում ցավ է հայտնել, որ արևմտյան երկրները երկակի ստանդարտ են կիրառում Աֆղանստանում և Սիրիայի Իդլիբ շրջանում կանանց իրավունքների հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2021 12:58 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետը քննադատել է կանանց իրավունքների վերաբերյալ Արևմուտքի երկակի ստանդարտները

Նյու Յորքում ՄԱԿ -ի կենտրոնակայանում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստում ցավ է հայտնել, որ արևմտյան երկրները երկակի ստանդարտ են կիրառում Աֆղանստանում և Սիրիայի Իդլիբ շրջանում կանանց իրավունքների հարցում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Չումակովը նշել է. «Արևմտյան երկրները մտահոգված են Աֆղանստանում կանանց իրավունքներով, սակայն իրենց աչքերը փակել են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող սիրիացի կանանց ու աղջիկների իրավիճակի վրա»:

Չումակովը նշել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը զգուշացրել է, որ խաղաղ բնակիչները, այդ թվում՝ Սիրիայի Իդլիբ նահանգում բնակվող կանայք և երեխաները, որոնք գտնվում են անօիրինական զինված խմբավորումների վերահսկողության ներքո, վերջիններիս կողմից բռնության են ենթարկվում»:

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը մտահոգված է, որ Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության խմբաքանակները կարող են գողացվել, և որ այդ օգնության արդարացի բաշխման մեխանիզմ չկա: