Ռուսական ռազմական նավերը մտել են Ադրբեջանի ջրեր
Սեպտեմբեր 19, 2021 04:37 Asia/Tehran
Ռուսական երկու ռազմանավ մտել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նավահանգիստ:
Ադրբեջանի ՊՆ -ն հայտարարել է, որ ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմի «Աստրախան» և «Անատոլի Գոջուվին» ռազմանավերը ոչ պաշտոնական և բարեկամական նավարկությամբ ժամանել են Բաքվի նավահանգիստ:
Ըստ այս հաղորդման, նախատեսված է ռուսական ռազմանավերի հրամանատարների հանդիպումը Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ՝ համատեղ ծովային համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:
Ավելի վաղ հայտարարվել էր Կասպից ծովում այդ նավերի անձնակազմերի ամսնակցությամբ ընկերական խաղի անցկացման մասին:
Պիտակ