ՌԴ ընտրությունների վերջնական արդյունքները
Երեքշաբթի օրը, ՌԴ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է.«Բոլոր քվեները հաշվելուց հետո «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը վաստակելով ձայների 49.82 տոկոսը, հաղթել է խորհրդարանական ընտրություններում:
«Միացյալ Ռուսաստան» կուսակացությունից հետո կոմունիստական կուսակցությունը վաստակել է ձայների 18.93 տոկոսը, ՌԴ-ի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը 7.55, «Արդար Ռուսաստան» կուսակցությունը 7.46, իսկ «Նոր ժողովուրդ» կուսակցությունը' ձայների 5.32 տոկոսը:
Վերոնշյալ 5 կուսակցությունները մուտք են գործում Պետդումա:
<Միացյալ Ռուսաստան> կուսակցությունն ընտրությունների արդյունքներով, ստացել է Դումայի 315 աթոռները:
«Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կարող է առանց մյուսների հետ համաձայնության գալու, անհրաժեշտության դեպքում վավերացնել ցանկացած նախագիծ կամ օրենք:
ՌԴ Դումայի իշխող կուսակցությունը, որի պաշտոնական ղեկավարը Դմիտրի Մեդվեդևն է, սակայն իրականում նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջնորդում այն, նախորդ գումարման Պետդումայում ուներ 306 աթոռ:
ՌԴ-ի պետդուման ունի 450 տեղ և պատգամավորներն ընտրվում են հնգամյա ժամկետով: