Էրդողանի նոր պայմանը՝ «Թալիբան» շարժման հետ համագործակցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i151834-Էրդողանի_նոր_պայմանը_Թալիբան_շարժման_հետ_համագործակցելու_համար
Թուրքիայի նախագահը Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու համար «Թալիբան» շարժման հետ համագործակցությունը պայմանավորել է Աֆղանստանում բոլոր խմբերին ներառող կառավարության ձևավորմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2021 07:47 Asia/Tehran
  • Էրդողանի նոր պայմանը՝ «Թալիբան» շարժման հետ համագործակցելու համար

Թուրքիայի նախագահը Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու համար «Թալիբան» շարժման հետ համագործակցությունը պայմանավորել է Աֆղանստանում բոլոր խմբերին ներառող կառավարության ձևավորմամբ:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Էրդողանն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ ավելի վաղ «Թալիբանի» խոսնակ Զաբիոլլա Մոահեդը հայտարարել էր, որ  խմբավորումը չի ցանկանում, որպեսղի Թուրքիայի ուժերը ներկա լինեն Քաբուլի միջազգային օդանավակայանում:

Թալիբանի խոսնակը նշել է, որ Աֆղանստանում Թուրքիայի զինվորականներին չընդունելու պատճառն այն է, որ Աֆղանստանի ժողովուրդը լավատես չի արտասահմանցիների ներկայության նկատմամբ և դա կարող է լարվածություն առաջացնել Քաբուլ-Անկարա հարաբերություններում:

Ավելի վաղ ևս Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի նիստում ասել էր, որ Աֆղանստանի կառավարությունը չի ներառում բոլոր խմբավորումներին: