Բրիտանիայի բենզալցակայանների հերթերում գրանցվում են բռնություններ
https://parstoday.ir/hy/news/world-i151894-Բրիտանիայի_բենզալցակայանների_հերթերում_գրանցվում_են_բռնություններ
Մեծ Բրիտանիայում վառելիքի դեֆիցիտի ճգնաժամի ֆոնին, բենզալցակայաններում գոյացած հերթերում աճել են բռնությունների, սառը զենքի հարձակումների և բախումների դեպքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 06:57 Asia/Tehran

Մեծ Բրիտանիայում վառելիքի դեֆիցիտի ճգնաժամի ֆոնին, բենզալցակայաններում գոյացած հերթերում աճել են բռնությունների, սառը զենքի հարձակումների և բախումների դեպքերը:

Բրիտանիայում վառելիքի պակասի ճգնաժամի հետևանքով գրանցվող միջադեպերը, ներառյալ՝ բենզալցակայանում հերթերի երկարաձգման պատճառով բռնության աճի, սառը զենքով հարձակումների և  բախումների պատճառով, բանակը բերվել է պատրաստվածության վիճակի: 

Մեծ Բրիտանիայի բենզալցակայանների դիմաց գոյանում են երկար հերթեր, որոնք սկսվել են շաբաթ օրը՝ վառելիքի պակասի պատճառով դրանցից մի քանիսի փակվելուց հետո:

Այն բանից հետո, երբ ուրբաթ օրը որոշ խոշոր նավթային ընկերություններ փակեցին իրենց կայանները, շատ քաղաքացիներ շտապել են բենզալցակայաններ, վախենալով, որ վառելիքը կսպառվի: