Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i153106-Թուրքիան_պատրաստ_է_համագործակցել_թալիբների_հետ
Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների Արդարադատության նախարարության հետ: Այս մասին հայտնել է Քաբուլում Թուրքիայի դեսպանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2021 07:18 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների հետ

Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների Արդարադատության նախարարության հետ: Այս մասին հայտնել է Քաբուլում Թուրքիայի դեսպանը:

Աֆղանստանի արդարադատության նախարարության ղեկավար  Աբդոլքարիմ Ալ-Շարիի հետ հանդիպման ժամանակ, Քաբուլում Թուրքիայի դեսպան  Ջահադ Արգինայն ասել է.«Անկարան պատրաստ է համագործակցել Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարության հետ»:

Արգինայը հավելել է.«Անձնակազմի վերապատրաստման և մասնագետների գործուղման հարցում Թուրքիան կհամագործակցի թալիբների արդարադատության նախարարության հետ»:

Թալիբների արդարադատության նախարարության ղեկավարը շեշտել է, որ թալիբները հավատարիմ կմնան այլ երկրների հետ Աֆղանստանի նախկին համաձայնություններին, պայմանով, որ դրանք չհակասեն «իսլամական շարիաթի» հետ: 

Թուրքիան այն դեպքում է պատրաստակմություն հայտնել համագործակցել թալիբների Արդարադատության նախարարության հետ, երբ աշխարհի ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել թալիբների ժամանակավոր կառավարությունը: