Խոսքի ազատության կողմնակիցներին զայրացրել է Բրիստոլի համալսարանի հակասիոնիստ պրոֆեսորի պաշտոնանկությունը
Սոցիոլոգիայի պրոֆեսորին Պաղեստինի ժողովրդին աջակցելու և Սիոնիստական ռեժիմին հակառակվելու համար պաշտոնից հեռացնելու Բրիստոլի համալսարանի որոշումը զայրացրել է Բրիտանիայի խոսքի ազատության ակտիվիստներին:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ամբողջ աշխարհում խոսքի ազատության կողմնակիցները դատապարտել են Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Միլլերին աշխատանքից ազատելու որոշումը և զգուշացրել, որ եթե համալսարանը ենթարկվի Սիոնիստական ռեժիմի բռնակալական պահանջներին ապա բոյկոտի կենթարկվի:
Բրիտանիայի մարդու իրավունքների իսլամական հանձնաժողովը, դատապարտելով պաղեստինյան կողմնակիցների ցանկացած ճնշում, հայտարարել է, որ Դեյվիդ Միլլերը Սիոնիստական ռեժիմի ընդդիմադիրներից է և պայքարում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների համար:
Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի պաշտոնյաները հեռացրել են Միլլերին Սիոնիստական ռեժիմի դեմ արտահայտվելու պատրվակով: