Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i153354-Վրաստանի_խորհրդարանի_պատվիրակությունը_պաշտոնական_այցով_մեկնում_է_Թուրքիա
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը արտաքին կապերով հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ հոկտեմբերի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Անկարա, հաղորդում է Նովոտսի-Գրուզիա-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2021 14:01 Asia/Tehran
  • Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը արտաքին կապերով հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ հոկտեմբերի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Անկարա, հաղորդում է Նովոտսի-Գրուզիա-ն:

Անկարայում կանցկացվի ամենամյա եռակողմ հանդիպում Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին գործերով հանձնաժողովների ներկայացուցիչների միջեւ:

Կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը, Սեւծովյան տարածաշրջանում մարտահրավերները, տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները: Տեղի կունենան նաեւ երկկողմանի հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի, Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարի, արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամների հետ. կքննարկվեն թուրք-վրացական ռազմավարական գործընկերության հարցերն ու օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների խորացումը:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դա երեք երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների իններորդ հանդիպումն է:

News.am