Թուրքիան կարող է ռուսական կործանիչներ գնել
Թուրքիան կարող է գնել ռուսական «Սու-35» եւ «Սու-57» կործանիչները, եթե ԱՄՆ-ն սառեցնի F-16-ների վաճառքը F-35-ից հետո, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, Ռուսաստանը պատրաստ է թուրքական կողմի հետ բանակցել «Սու-35» եւ «Սու-57» կործանիչների վերաբերյալ, եթե Անկարան որոշի գնել դրանք: .
«Եթե գործընթացը (ԱՄՆ-ի կողմից F-16-ների վաճառքը եւ դրանց արդիականացումը) արդյունք չտա, ապա Թուրքիան առանց այլընտրանքների չի մնա: Անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է բացվել «Սու-35» եւ «Սու-57» կործանիչների թեման:
Մեր արդյունաբերությունն ամեն ինչ անում է մեր անվտանգությունն ապահովելու համար, եւ եթե լրացուցիչ բան անհրաժեշտ լինի, մենք միշտ կարող ենք ելք գտնել»,- ասել է Դեմիրը Kanal 7 հեռուստաալիքի եթերում:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչները, երբ այն դուրս մնացել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից:
operativ.am