Թուրքիան Ադրբեջանի հետ բնական գազի ներմուծման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i153576-Թուրքիան_Ադրբեջանի_հետ_բնական_գազի_ներմուծման_վերաբերյալ_համաձայնագիր_է_ստորագրել
Թուրքիան Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագիր է ստորագրել բնական գազի ներմուծման վերաբերյալ` էներգիայի աճող կարիքները բավարարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2021 07:17 Asia/Tehran
  • Թուրքիան Ադրբեջանի հետ բնական գազի ներմուծման վերաբերյալ  համաձայնագիր է ստորագրել

Թուրքիան Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագիր է ստորագրել բնական գազի ներմուծման վերաբերյալ` էներգիայի աճող կարիքները բավարարելու համար:

Երեքշաբթի օրը ԻՌՆԱ -ն հաղորդել է, որ պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանը երեք տարի ժամկետով Թուրքիա կուղարկի 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Այս գազը կմատակարարվի մինչև 2024 թվականի վերջը Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով, որը հայտնի է նաև որպես Հարավկովկասյան խողովակաշար:

Անցած մի քանի տարիների ընթացքում էներգետիկ ոլորտում համագործակցությունը Անկարայի և Բաքվի միջև զգալիորեն աճել է ՝ տեղադրված և շահագործվող մի քանի գազատար խողովակաշարերի միջոցով: Ըստ հրապարակված զեկույցների ՝ 2020 թվականի առաջին ութ ամիսներին Ադրբեջանը եղել է Թւորքիային գազի ամենամեծ մատակարարողը: