Եվրամիության արձագանքը՝ 10 երկրների դեսպաններին արտաքսելու Թուրքիայի սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/world-i153932-Եվրամիության_արձագանքը_10_երկրների_դեսպաններին_արտաքսելու_Թուրքիայի_սպառնալիքին
Եվրոպառլամենտի նախագահն արձագանքել է Անկարայից 10 երկրների դեսպաններին արտաքսելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2021 07:29 Asia/Tehran
  • Եվրամիության արձագանքը՝ 10 երկրների դեսպաններին արտաքսելու Թուրքիայի սպառնալիքին

Եվրոպառլամենտի նախագահն արձագանքել է Անկարայից 10 երկրների դեսպաններին արտաքսելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Դեյվիդ Սասուլին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «10 դեսպանների արտաքսման մասին սպառնալիքը Թուրքիայի կառավարության կողմից ավտորիտար քայլի նշան է, սակայն մենք դրանցի չենք վախենա»:

Թուրքիայի նախագահը շաբաթ օրը հայտարարել է, որ 10 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և ԱՄՆ-ի դեսպանները, ովքեր պահանջում էին ազատ արձակել Օսման Կավալային, կհայտարարվեն «անցանկալի անձ»:

Կանադան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեդիան և ԱՄՆ-ն անցած երկուշաբթի հայտարարություն են տարածել՝  Թուրքիայի կառավարությանը «անցանկալի անձ» արագացնել Էրդողանի ընդդիմադիր  Օսման Կավալայի դատական գործընթացը:

Եվրամիության խորհուրդը նույնպես օրերս այդ կապակցությամբ  Թուրքիային սպառնացել էր պատժամիջոցներով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio