Չավուշօղլու.«Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին»
https://parstoday.ir/hy/news/world-i154308-Չավուշօղլու._Հայաստանին_վերաբերող_բոլոր_որոշումները_Թուրքիան_ընդունելու_է_Ադրբեջանի_հետ_միասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Սի Էն Էն Թուրք»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 14:06 Asia/Tehran
  • Չավուշօղլու.«Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Սի Էն Էն Թուրք»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է, թե միասին ինչ քայլեր կարող են անել:

Թուրքիայի ԱԳ նախարարը, կրկնելով, թե «Հայաստանը որևէ դրական արձագանք չի տվել Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու կոչին», ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:

yerevan-times.com