Նոր լարվածություն ռուս-թուրքական հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/world-i154862-Նոր_լարվածություն_ռուս_թուրքական_հարաբերություններում
Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից շրջաններում, սկսել է վն-шսել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին։ Այդ մասին տեղեկացնում է «1լուրեր»-ը հղում կատարելով «Լենտա»-ին , ում հետ հարցազրույցում զգուշացրել է Անկարայի Յըլդըրըմ Բեյազիթ համալսարանի դասախոս, պրոֆեսոր Սալիհ Յըլմազը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 13:20 Asia/Tehran
  • Նոր լարվածություն ռուս-թուրքական հարաբերություններում

Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից շրջաններում, սկսել է վն-шսել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին։ Այդ մասին տեղեկացնում է «1լուրեր»-ը հղում կատարելով «Լենտա»-ին , ում հետ հարցազրույցում զգուշացրել է Անկարայի Յըլդըրըմ Բեյազիթ համալսարանի դասախոս, պրոֆեսոր Սալիհ Յըլմազը։

Քաղաքագետն ընդգծել է, որ Ռուսաստանը զգալի ներդրումներ ունի Թուրքիայում։ Բացի դրանից՝ Մոսկվան Անկարայի աջակցության կարիքն ունի՝ կապված Սև ծովում ԱՄՆ ռшզմшկшն ներկայության աճի հետ։ Յըլմազը նշել է, որ եթե Թուրքիան Սիրիայում Ռուսաստանից ցանկալի օգնություն չստանա, դա բացասական հետևանքների կհանգեցնի երկու երկրների հարաբերություններում և մոտ ապագայում նույնիսկ կարող է ճգնшժшմ առաջացնել։

Ըստ թուրք քաղաքագետի, Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև մրցակցությունը կարող է հանգեցնել նաև Անկարայի հնարավոր հրաժարմանը ռուսական զենքի մատակարարումից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ՊՆ-ն ուժեղացնում է տարածաշրջանային ավիացիոն խմբավորումը Սիրիայի հյուսիսում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Թուրքիան շուտով կարող է նոր ռшզմшկшն գործողություն սկսել այնտեղ։ Սիրիական ընդդիմության աղբյուրների համաձայն՝ մի հшրձшկnւմը կիրականացվի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ, երկրորդը՝ հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասակա նահանգներում։

slim.am