Թուրքական լիրան վերջին երեք տարում կտրուկ արժեզրկվել է
https://parstoday.ir/hy/news/world-i154882-Թուրքական_լիրան_վերջին_երեք_տարում_կտրուկ_արժեզրկվել_է
Թուրքիայի ազգային արժույթը վերջին երեք տարում արժեզրկվել է 60 տոկոսով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 14:27 Asia/Tehran
  • Թուրքական լիրան վերջին երեք տարում կտրուկ արժեզրկվել է

Թուրքիայի ազգային արժույթը վերջին երեք տարում արժեզրկվել է 60 տոկոսով։

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, լիրայի արժեզրկումը, շարունակվող գնաճը և գործազրկությունը հասել են  վերջին երեք տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին։ Թուրքիայի ազգային արժույթն այս տարի արժեզրկվել է 23 տոկոսով։

Այս երկրում գնաճը մոտենում է 20 տոկոսին, և սա ամենաբարձր մակարդակն է եվրոպական երկրների միջև։ Այս տեմպերով Թուրքիան աշխարհի այն 10 երկրներից մեկն է, որն արձանագրում է գնաճի ամենաբարձր ցուցանիշը։

Մյուս կողմից նվազել է ժողովրդի գնողունակությունը, իսկ կապիտալի արտահոսքը սրել է Թուրքիայի տնտեսական խնդիրները։ Տնտեսական այս բաղադրիչներն ազդել են թուրք ժողովրդի սննդի վրա և առաջացրել հասարակության դժգոհությունը: Բնակարանների գների բարձրացումը ևս մեկ խնդիր է, որից տառապում են Թուրքիայի ժողովուրդը: