Բորելը հայտարարել է Բելառուսի օդային սահմանը բոյկոտելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i155870-Բորելը_հայտարարել_է_Բելառուսի_օդային_սահմանը_բոյկոտելու_մասին
Բելառուսի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների սրման ֆոնին, միության արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 07:58 Asia/Tehran
  • Բորելը հայտարարել է Բելառուսի օդային սահմանը բոյկոտելու մասին

Բելառուսի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների սրման ֆոնին, միության արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Reuters-ի փոխանցմամբ; ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կուժեղացնեն Բելառուսի դեմ պատժամիջոցները։ Նա հավելել է, որ պատժամիջոցները կվերաբերեն երկրի ավիաընկերություններին և տուրիստական ​​գործակալություններին։

ԵՄ-ն իր որոշման համար որպես պատճառ ներկայացնում է  այն հանգամանքը, որ Բելառուսն  ի պատասխան պատժամիջոցների, միգրանտներին ստիպում է հատել Լեհաստանի և ԵՄ անդամ այլ երկրների սահմանները:

Երկու եվրոպացի դիվանագետներ հայտարարել են, որ Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ սահմանել բելառուսական պետական ​​ավիաընկերությունների դեմ, որպեսզի վերջիններս չկարողանան տեղափոխել միգրանտներին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է պատասխանել ցանկացած նոր քայլի, այդ թվում՝ բնական գազի գազատարի փակմանը։

Ավելի քան 2000 էմիգրանտներ, որոնց մեծ մասը Արևմտյան Ասիայից, ներկայումս գտնվում են Բելառուսի և Լեհաստանի սահմանային գոտում: Նրանք ապրում են ծայրահեղ ցրտերի պայմաններում և ունեն սննդի և ջրի խիստ կարիք: