Իզմիրում բողոքի ցույցեր են անցկացվել Թուրքիայի տնտեսական իրավիճակի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i156328-Իզմիրում_բողոքի_ցույցեր_են_անցկացվել_Թուրքիայի_տնտեսական_իրավիճակի_դեմ
Թուրքիայի Իզմիր քաղաքում բանվորները փողոց են դուրս եկել՝ բողոքելու գնաճի և կենսապահովման խնդիրների դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 12:57 Asia/Tehran
  • Իզմիրում բողոքի ցույցեր են անցկացվել  Թուրքիայի տնտեսական իրավիճակի դեմ

Թուրքիայի Իզմիր քաղաքում բանվորները փողոց են դուրս եկել՝ բողոքելու գնաճի և կենսապահովման խնդիրների դեմ։

Բողոքի ցույցին մասնակցած  հազարավոր թուրք բանվորներ վանկարկել են «Չենք կարող ապրել» , «Ազատություն հացին», «Բյուջեն ոչ թե պալատին, այլ թոշակառուներին», «Աշխատավորների արհմիությունը կհաղթի կապիտալիզմին», «Կառավարությունը պետք է հրաժարական տա», «Մենք պահանջում ենք հարդել մարդու իրավունքները»։

Ցուցարարների ընթերցած  հաղորդագրության մեջ  ասված է.«Ի՞նչը կթանկանա վաղը, ինչպե՞ս ապրենք ցածր աշխատավարձով, և ինչպե՞ս անցկացնենք ձմեռը, երբ ամեն օր գործազրկությունն աճում է»։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում, Թուրքիայում արժույթի աննախադեպ արժեզրկման և գնաճի պատճառով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականությունը կտրուկ անկում է արձանագրել: