Ամերիկա-իսրայելական համատեղ զորավարժությունն Արևմտյան Ասիայի ապակայունացման գործոն է
https://parstoday.ir/hy/news/world-i158278-Ամերիկա_իսրայելական_համատեղ_զորավարժությունն_Արևմտյան_Ասիայի_ապակայունացման_գործոն_է
ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը շեշտել է.«Համատեղ զորավարժություն անցկացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի մտադրությունը ապակայունացնող գործոն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 13:27 Asia/Tehran
  • Ամերիկա-իսրայելական համատեղ զորավարժությունն Արևմտյան Ասիայի ապակայունացման գործոն է

ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը շեշտել է.«Համատեղ զորավարժություն անցկացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի մտադրությունը ապակայունացնող գործոն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում»։

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել համատեղ զորավարժության ծրագրի նկատմամբ։

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը շեշտել է.«Տարածաշրջանում ցանկացած մանևրային-ռազմական ուսումնական գործունեություն մեծացնում է լուրջ հետևանքների վտանգը»։

Ավելի վաղ արևմտյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով Վաշինգտոնի լրատվական աղբյուրներին, հայտնել էին, որ հնարավոր է Պենտագոնի ղեկավարը և Իսրայելի պատերազմի նախարարը քննարկեն համատեղ զորավարժությունների անցկացման հարցը, որի հիմնական նպատակը կլինի կողմերին նախապատրաստել հնարավոր գործողություններին։