Աֆղանստանի արեւելքում խոշոր վթարի հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել
Մայիս 08, 2016 09:43 Asia/Tehran
Աֆղանստանի արեւելյան Ղազնի նահանգում ավտոբուսի եւ ավտոցիստեռնի վթարի հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել, 57 վիրավոր կա: Այս մասին հաղորդել է նահանգապետարանի ներկայացուցիչը:
«Բախումից հետո ավտոբուսը հրդեհվել է: Տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում են»,- հաղորդում է TOРLO News հեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը տրանսպորտային միջոց վարելու կանոնների խախտումն է:
Պիտակ