Լավրովը Ստոլտենբերգին կոչ է արել հեռանալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից
https://parstoday.ir/hy/news/world-i159328-Լավրովը_Ստոլտենբերգին_կոչ_է_արել_հեռանալ_ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_պաշտոնից
Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռանա պաշտոնից, քանի որ նա գլուխ չի հանում իր պարտականություններից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 11:05 Asia/Tehran
  • Լավրովը Ստոլտենբերգին կոչ է արել հեռանալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռանա պաշտոնից, քանի որ նա գլուխ չի հանում իր պարտականություններից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եվրոպական, եվրոատլանտյան անվտանգության հիմքում ընկած են մի շարք սկզբունքներ, որոնք համաձայնեցվել են և ստորագրվել են բարձր մակարդակով՝ որպես քաղաքական պարտականություններ: Այդ թվում՝ հավասար և անբաժան անվտանգության անկյունաքարային սկզբունքը, որի համաձայն եվրոատլանտիկայի ոչ մի պետություն և ԵԱՀԿ ոչ մի անդամ չի ամրապնդիր իր անվտանգությունը մյուսների անվտանգության խախտման հաշվին»,- հիշեցրել է Լավրովը:

Նախարարի խոսքով՝ «եթե Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրավունք ունեն թքելու այս սկզբունքի վրա, որն ամրագրված է փաստաթղթերով, ապա իսկապես ժամանակն է, որ նա հեռանա այլ աշխատանքի, քանի որ իր պարտականություններից գլուխ չի հանում:

tert.am