Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i159568-Սանկտ_Պետերբուրգում_կայանալու_է_ԱՊՀ_երկրների_ղեկավարների_ոչ_ֆորմալ_հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 24, 2021 17:47 Asia/Tehran
  • Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժափարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռախմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը»,- նշված է հաղորդագրությունում։

lragir.am