ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի անդամակցությունն չընդունելու Ռուսաստանի պահանջը
Արձագանքելով Ուկրաինայի անդամակցությունը չընդունելու Մոսկվայի պահանջին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա բաց դռների քաղաքականության հարցում։
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն օգնում է Ուկրաինային շարժվել դեպի անդամակցություն այս դաշինքին:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կոլբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանի հետ անվտանգության բանակցությունները կարող են միանգամից չլուծել բոլոր հարցերը, սակայն դրանք կարող են հակամարտությունը կանխելու հնարավորություն ստեղծել։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ որոշում կայացնելու ծանր հետևանքների մասին։