Չինաստանը հանդես է եկել Արևմտյան Ասիայի ներքին գործերին օտարերկրյա միջամտության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i161746-Չինաստանը_հանդես_է_եկել_Արևմտյան_Ասիայի_ներքին_գործերին_օտարերկրյա_միջամտության_դեմ
Չինաստանի արտաքին գործերի նախարարը քննադատել է արևմտյան Ասիայի որոշ երկրների ներքին գործերին օտարերկրյա ցանկացած միջամտություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2022 13:58 Asia/Tehran
  • Չինաստանը հանդես է եկել Արևմտյան Ասիայի ներքին գործերին օտարերկրյա  միջամտության դեմ

Չինաստանի արտաքին գործերի նախարարը քննադատել է արևմտյան Ասիայի որոշ երկրների ներքին գործերին օտարերկրյա ցանկացած միջամտություն:

Իրանի, Արաբիայի, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Թուրքիայի ԱԳ նախարարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո, չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Վանգ Յին ասել է.«Արևմտյան Ասիայում երբեք իշխանության բաց չի եղել  և օտարերկրյա ուժերի կարիքը չկա»:

Չինաստանի ԱԳ նախարարը հավելել է.«Արևմտյան Ասիայի երկրները միասնականությամբ կարող են լուծել իրենց հարցերը»:

Վանգ Յին Իսրայելի ռեժիմի և Պաղեստինի հարցի վերաբերյալ ընդգծել է.«Պաղեստինի հարցը պատմական ամենամեծ անարդարությունն է,որը  պետք է անհապաղ լուծել»:

Չինաստանի ԱԳ նախարարը աջակցություն է հայտնել Պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը և այդ երկրի ժողովրդի իդեալների իրականացմանը: