ՄԱԿ-ը մտահոգված է օկուպացված տարածքներում շարունակվող բռնությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i162126-ՄԱԿ_ը_մտահոգված_է_օկուպացված_տարածքներում_շարունակվող_բռնությամբ
Արևմտյան Ասիայի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգողը մտահոգություն է հայտնել օկուպացված տարածքներում շարունակվող բռնությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 09:01 Asia/Tehran

Արևմտյան Ասիայի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգողը մտահոգություն է հայտնել օկուպացված տարածքներում շարունակվող բռնությունների կապակցությամբ:

Թուր Վենսլանդը չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ բնակավայրերի քանդման աշխատանքները և պաղեստինցիների վտարումը շարունակվում են, ինչը մեծացնում է հիասթափությունը և նվազեցնում՝ բանակցությունների միջոցով ճգնաժամի  լուծման հեռանկարը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը նույնպես մտահոգված է մի շարք պաղեստինցի ընտանիքների հնարավոր վտարմամբ այն տներից, որտեղ նրանք ապրել են տասնամյակներ շարունակ: Այս տները գտնվում են Արևելյան Ղոդսի Շեյխ Ջարրահ և Սիլվան թաղամասերում, և այդ միջոցները մեծացնում են բռնության աճի վտանգը:

Թուր Վենսլանդը Իսրայելացի պաշտոնյաներին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների արտաքսումը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան: