Ամերիկացիները պահանջում են վերջ տալ պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների ոճրագործություններին
Մի խումբ ամերիկացիներ կոչ են արել դադարեցնել Պաղեստինի օկուպացված տարածքներում գտնվող Ալ-Նաքաբ քաղաքում սիոնիստների ոճրագործությունները:
Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդմամբ՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանող «Code Pink»ՀԿ-ի անդամ 2500 ամերիկացիներ կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կանխել օկուպացված տարածքներումս սիոնիստների ոճրագործությունները:
Նշենք, որ Նեգևի անապատում արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվում են բախումները պաղեստինցիների ու սիոնիստ աշխարհազորայինների միջև։ Դիմադրության խմբերը միշտ աջակցել են սիոնիստների դեմ Հորդանան գետի արեւմտյան ափի, հատկապես Ալ-Նաքաբ քաղաքի բնակիչների ինթիֆադային։
Հարկ է նշել, որ Նեգև անապատի գյուղերում ապրում է մոտ 200 հազար արաբ, որոնց մեծ մասը չունի կենցաղային տարրական պայմաններ։ Վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմն ավերելով այս տարածաշրջանում գյուղերը, կառուցումէ սիոնիստաբնակ ավաններ: