Հրթիռային սարքավորումների վաճառքի հաստատմամբ ԱՄՆ-ն սրում է Թայվանի լարվածությունը
ԱՄՆ-ն 100 մլն. դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա ու Թայվանում տեղակայված հրթիռային համակարգերն հզորացնող պահեստամասեր է վաճառել այդ երկրին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
Երեքշաբթի օրը մի հայտարաություն տարածելով ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտարարել է.«Վաշինգտոնում Թայվանի դեսպանատան կողմից նշված ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաստատումից հետո այն ծանուցվել է Կոնգրեսին անհրաժեշտ հավաստագրման համար»:
Այս ռազմական տեխնիկան Թայվանին վաճառելու հիմնական կապալառուները կլինեն սպառազինության Ration Technologies և Lockheed Martin ընկերությունները։
2021թ. նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել էր.«Ցանկացած մեկը որ կաջակցի Թայվանի անկախության խնդրին «կրակի հետ է խաղում»»:
ԱՄՆ-ն շարունակ միջամտելով Թայվանի ներքին հարցերին և ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով վերջինիս, այս կղզուն հրահրում է Չինաստանի կառավարության դեմ: Չինաստանը Բազմիցս նախազգուշացրել է ԱՄՆ-ի կառավարությանը Թայվանին զենք վաճառելու և այս կղզու ներքին հարցերին միջամտելու կապակցությամբ: Չինաստանը նաև հայտարարել է, որ չի հանդուրժելու այս կղզու անկախությունը և Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է: