ԱՄՆ Կոնգրեսը փորձում է «կիբերհարձակումների» պատրվակով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի վրա հարձակման նախապատրաստվելու պատրվակով Ռուսաստանի հետ Արևմուտքի լարվածության սրման ֆոնին, ԱՄՆ բարձրաստիճան օրենսդիրները փորձում են «կիբերհարձակումների» պատրվակով պատժամիջոցներ սահմանել ել Մոսկվայի դեմ։
«Պալտիկո» կայքի հաղորդման համաձայն.««ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարներն ասում են, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի կիբերհարձակումը մի քայլ է, որը կհանգեցնի Մոսկվայի դեմ պատժամիջոցների նույնիսկ Ուկրաինայի վրա հնարավոր հարձակումից առաջ»:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ հանրապետական ներկայացուցիչ Ջիմ Ռիշն ասել է. «Խոսակցություններ» են եղել (Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում) Ուկրաինայի դեմ կիբերհարձակումների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, բայց պատժամիջոցների մասշտաբները ներկայումս գաղտնի են»:
Նյու Ջերսի նահանգի սենատոր և կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, երեքշաբթի օրը նախազգուշացրել է Մոսկվային Ուկրաինա ներխուժելուդեպքում, Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման հետևանքների մասին: