Ռուսաստանը Սեւ ծովը դարձրել է ներքին լիճ. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i16423-Ռուսաստանը_Սեւ_ծովը_դարձրել_է_ներքին_լիճ._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեւ ծովի հետ ափ ունեցող երկրներին կոչ է արել Սեւ ծովում Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 14:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը Սեւ ծովը դարձրել է ներքին լիճ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեւ ծովի հետ ափ ունեցող երկրներին կոչ է արել Սեւ ծովում Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալկանյան երկրների գլխավոր շտաբի պետերի կոնֆերանսին ելույթով է հանդես եկել՝ մասնավորապես կոչ անելով Ռուսաստանի դեմ միասնական հանդես գալ։

Էրդողանը նշել է, թե Ռուսաստանը Սեւ ծովը դարձրել է իր ներքին լիճը, ինչի դեմ պետք է պայքարել որպես ՆԱՏՕ-ի անդամներ։ «Եթե մենք մեր պարտականությունները չանենք ու քայլեր չձեռնարկենք, պատմությունը մեզ չի ների»,-ասել է Էրդողանը։