ՀԱՊԿ-ն կարևոր գործընկեր է ՄԱԿ-ի համար. Գուտերեշ
https://parstoday.ir/hy/news/world-i164642-ՀԱՊԿ_ն_կարևոր_գործընկեր_է_ՄԱԿ_ի_համար._Գուտերեշ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 14:17 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ն կարևոր գործընկեր է ՄԱԿ-ի համար. Գուտերեշ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին  փետրվարի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Ներկայում ավելի, քան նախկինում ՄԱԿ-ը հենվում է տարածաշրջանային կազմակերպությունների հետ ավելի սերտ ու խորը համագործակցության վրա, և ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի համար կարևոր գործընկեր է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Գուտերեշը ՀԱՊԿ հետ համագործակցությանը նվիրված նիստին:

Նա հույս է հայտնել խաղաղապահ առաքելությունների ոլորտում ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ հետ:

armenpress.am