ԱՄՄ-ի ռազմական ակադեմիաներում գրանցվել է սեռական ոտնձգությունների դեպքերի աճ
Փետրվար 19, 2022 06:54 Asia/Tehran
ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում գրանցվել է սեռական ոտնձգությունների դեպքերի աճ:
Պենտագոնի տվյալներով՝ Աննապոլիսի, Ուեսթ Փոյնթ Նյու Յորքի և Կոլորադո Սփրինգսի ռազմական ակադեմիաների ուսանողները 2020-2021 ուս տարվա ընթացքում հաղորդել են սեռական ոտնձգության 131 դեպքի մասին:
Այս թիվը 88 տոկոսով ավել է նախորդ տարի գրանցված դեպքերից, քանի որ նախորդ տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով, ռազմական ակադեմիաները փակ էին:
Պենտագոնի պաշտոնյա Նեյթ Գելբրեյթը խոստովանել է, որ ռազմական ակադեմիաներում սեռական ոտնձգությունների կանխարգելման հարցը լուրջ մարտահրավեր է:
Պիտակ