«Թուրքիայի նոր վարչապետ կդառնա Բինալի Յըլդըրըմը». Hürriyet
https://parstoday.ir/hy/news/world-i16525-Թուրքիայի_նոր_վարչապետ_կդառնա_Բինալի_Յըլդըրըմը_._hürriyet
Թուրքիայի նոր վարչապետն ամենայն հավանականությամբ կդառնա տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2016 09:05 Asia/Tehran
  • «Թուրքիայի նոր վարչապետ կդառնա Բինալի Յըլդըրըմը». Hürriyet

Թուրքիայի նոր վարչապետն ամենայն հավանականությամբ կդառնա տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

Վերջինս տեղեկացնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն, կուսակցությունում շուրջ 90 տոկոսը կարծում է, որ 6 հավանական թեկնածուներից վարչապետ կնշանակվի Բինալի Յըլդըրըմը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից հետո շրջանառվում է 6 թեկնածուի անուն՝ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաք, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլու և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշ, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարին չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդպիսով Դավութօղլուն հայտարարեց մայիսի 22-ին տեղի ունենալիք համագումարից հետո վարչապետի պաշտոնը թողնելու մասին, քանի որ Թուրքիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է իշխող կուսակցության նախագահը:

araratnews.am

12/5/2016