Չինացի պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի երկստանդարտ քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i165262-Չինացի_պաշտոնյան_քննադատել_է_ԱՄՆ_ի_և_Արևմուտքի_երկստանդարտ_քաղաքականությունը
Չինաստանի ԱԳՆ խոսնակը քննադատել է «հարձակում» տերմինի օգտագործումը Ուկրաինայում ռուսական գործողությունների համար, հիշեցնելով արևմտյան լրատվամիջոցների կողմից օգտագործվող տերմինները, երբ Արևմուտքը և ԱՄՆ-ը ներխուժեցին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը և Աֆղանստանը և սպանեցին խաղաղ բնակիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2022 13:22 Asia/Tehran
  • Չինացի պաշտոնյան քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի երկստանդարտ քաղաքականությունը

Չինաստանի ԱԳՆ խոսնակը քննադատել է «հարձակում» տերմինի օգտագործումը Ուկրաինայում ռուսական գործողությունների համար, հիշեցնելով արևմտյան լրատվամիջոցների կողմից օգտագործվող տերմինները, երբ Արևմուտքը և ԱՄՆ-ը ներխուժեցին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը և Աֆղանստանը և սպանեցին խաղաղ բնակիչներին:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգը մամուլի ասուլիսում ասել է, որ Պեկինը ուշադիր հետևում է Ուկրաինայի զարգացումներին և բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Չինացի պաշտոնյան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ գործողության համար «հարձակում» տերմինի օգտագործումը որակել է որպես կոնկրետ դիտավորության դրսևորում և խոսքն ուղղելով արևմտյան երկրներին ասել է.«Աֆղանստանի և Իրաքի դեմ պատերազմի համար դուք ինչ տերմին էք օգտագործել հարձակո՞ւմ, թե՞ այլ բառ: Ի՞նչ տերմիններ օգտագործեցիք, երբ ձեր հարձակումների ժամանակ սպանվեցին կամ վիրավորվեցին անպաշտպան քաղաքացիական անձինք։ Դուք կարող եք վերադառնալ և նորից քննարկել այս հարցը»: