Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i165482-Չինաստանն_ԱՄՆ_ին_զգուշացրել_է_Թայվանի_կապակցությամբ
Չինաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանի նեղուցում սադրիչ գործողությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2022 05:30 Asia/Tehran
  • Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանի կապակցությամբ

Չինաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանի նեղուցում սադրիչ գործողությունների կապակցությամբ:

Չնայած  Թայվանի ռազմավարական և զգայուն նեղուցով արևմտյան ռազմանավերի անցնելու վերաբերյալ Պեկինի նախազգուշացումներին՝ USS Ralph Johnson նավը նախօրեին հատել է վիճելի ջրային ճանապարհը։

Պեկինը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը:

Արձագանքելով ամերիկյան նավի կողմից Թայվանի նեղուցը հատելուն, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Թայվանի տարածաշրջանում ԱՄՆ գործողությունները լարվածություին հարուցող  են և սադրիչ»:

Նախարարությունը հայտարարել է, որ Թայվանի նեղուցում ամերիկյան բոլոր նավերի տեղաշարժերը վերահսկվում են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի կողմից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, շարունակում է Չինաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը։