Մերժվել է Ճապոնիայում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու առաջարկը
Ճապոնիայի վարչապետը միանգամայն անընդունելի է հայտարարել իր երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու առաջարկը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, արձագանքելով նախկին վարչապետ Սինձո Աբեի առաջարկին՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ չի կարող ԱՄՆ-ի հետ միջուկային փոխանակման համաձայնագիր կնքել։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Հիրոսիմայի և Նագասակիի ավերիչ ատոմային ռմբակոծությունից հետո Ճապոնիան հավատարիմ մնաց չկառուցելու, սեփականության իրավունք չունենալու և միջուկային զենք իր տարածք չմտցնելու երեք սկզբունքներին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմազա Հայաշին Լիվերպուլում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել տարածաշրջանում աճող անվտանգության պայմաններում, ուժեղացնել ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի զսպման և արձագանքման կարողությունը: