Բայդենը հայտարարել է, թե «Պուտինը ներխուժել է Ռուսաստան»
https://parstoday.ir/hy/news/world-i166102-Բայդենը_հայտարարել_է_թե_Պուտինը_ներխուժել_է_Ռուսաստան
Սպիտակ տան ղեկավարն օրեր առաջ էլ խոսքում շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 13:43 Asia/Tehran
  • Բայդենը հայտարարել է, թե «Պուտինը ներխուժել է Ռուսաստան»

Սպիտակ տան ղեկավարն օրեր առաջ էլ խոսքում շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս-ուկրաինական զինված կոնֆլիկտի վերաբերյալ հարցազրույցում շփոթել է Ռուսաստանն ու Ուկրաինան և հայտարարել, թե «Վլադիմիր Պուտինը ներխուժել է Ռուսաստան»։

«Ի՞նչ է կատարվում միջազգային մակարդակով։ Ինչպես գիտեք, Պուտինը որոշել է ներխուժել Ռուսաստան։ Ինչպե՞ս ենք հասել դրան։ Նման բան չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- հայտարարել է Բայդենը։

Նշենք, որ օրեր առաջ էլ Սպիտակ տան ղեկավարն իր ելույթում շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին՝ նշելով, որ «Պուտինը կարող է շրջապատել Կիևը տանկերով, բայց նա երբեք չի նվաճի իրանցիների սրտերն ու հոգիները»։

armeniasputnik.am