Էրդողանն ու Բան Կի-Մունը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i16624-Էրդողանն_ու_Բան_Կի_Մունը_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2016 06:34 Asia/Tehran
  • Էրդողանն ու Բան Կի-Մունը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կողմերը գլխավորապես քննարկել են Ստամբուլում մայիսի 23-24-ն առաջին անգամ անցկացվող Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին առնչվող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Սիրիային և Կիպրոսին վերաբերող խնդիրներին: