Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի, Մեծ Յոթնյակի և ԵՄ առևտրային հարաբերությունները կդադարեցվեն
Մարտ 12, 2022 07:42 Asia/Tehran
Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով, ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Յոթնյակը դադարեցնում են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավելելով, որ որոշումն ընդունվել է՝ այն երկրների հետ համաձայնեցվելուց հետո, որոնց պատկանում է համաշխարհային տնտեսության կեսը:
Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Յոթնյակը կկիրառեն ավելի շատ հակառուսական պատժամիջոցներ, արգելելով այդ երկրի առանցքային ոլորտների ապրանքների ներկրումը:
Հատկանշական է, որ հակառուսական բոլոր քայլերին զուգահեռ, Արևմուտքում կա մտավախություն, որ նավթի ու գազի ոլորտներում պատժամիջոցների սահմանումը կապակայունացնի իրավիճակը Եվրոպահում ու համաշխարհային էներգետիկ շուկայում:
Պիտակ