Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի, Մեծ Յոթնյակի և ԵՄ առևտրային հարաբերությունները կդադարեցվեն
https://parstoday.ir/hy/news/world-i166584-Ռուսաստանի_հետ_ԱՄՆ_ի_Մեծ_Յոթնյակի_և_ԵՄ_առևտրային_հարաբերությունները_կդադարեցվեն
Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով, ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Յոթնյակը դադարեցնում են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2022 07:42 Asia/Tehran
  •  Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի, Մեծ Յոթնյակի և ԵՄ  առևտրային հարաբերությունները կդադարեցվեն

Ուկրաինայում ընթացող պատերազմի պատրվակով, ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Յոթնյակը դադարեցնում են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավելելով, որ որոշումն ընդունվել է՝ այն երկրների հետ համաձայնեցվելուց հետո, որոնց պատկանում է  համաշխարհային տնտեսության կեսը:

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Յոթնյակը կկիրառեն ավելի շատ հակառուսական պատժամիջոցներ, արգելելով այդ երկրի առանցքային ոլորտների ապրանքների ներկրումը:

Հատկանշական է, որ հակառուսական բոլոր քայլերին զուգահեռ, Արևմուտքում կա մտավախություն, որ նավթի ու գազի ոլորտներում պատժամիջոցների սահմանումը կապակայունացնի իրավիճակը Եվրոպահում ու համաշխարհային էներգետիկ շուկայում: