Չինաստրան. ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա կենսաբանական զենքերի մասին կոնվենցիային
https://parstoday.ir/hy/news/world-i166988-Չինաստրան._ԱՄՆ_ն_պետք_է_հավատարիմ_մնա_կենսաբանական_զենքերի_մասին_կոնվենցիային
Չինաստանի ԱԳՆ-ն կարևորել է կենսաբանական զենքերի մասին կոնվենցիային ԱՄՆ-ի հավատարմության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2022 07:29 Asia/Tehran
  • Չինաստրան. ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա կենսաբանական զենքերի մասին կոնվենցիային

Չինաստանի ԱԳՆ-ն կարևորել է կենսաբանական զենքերի մասին կոնվենցիային ԱՄՆ-ի հավատարմության անհրաժեշտությունը:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանն ասել էմ.«Այս խնդիրը միայն Ուկրաինայում տեղակայված ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների չի վերաբերում և այն ներկա իրավիճակից բխող նոր խնդիր չէ»:

Ժաո Լիջյանը հիեցրել է, որ Չինաստանը ողջունում է կենսաբանական զենքերի ու ՄԱԿ-ի կոնվենցիաների շրջանակներում ՌԴ-ի կողմից բացահայտված փաստաթղթերի նկատմամբ Միջազգային հանրության համատեղ գնահատականը: Միևնույն ժամանակ արդարացիորեն կլսի ԱՄՆ-ի բացատրություները: Միջազգային հանրությունը կարող է այս առիթն օգտագործել՝ վերսկսելու բանակցությունները՝ կոնվենցիայի գործադրման ճշմարտացիության ստուգման մեխանիզմներ ստեղծելու համար : 

ՌԴ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներից բացի, այդ երկրում ստեղծել է հարյուրավոր այլ լաբորատորիաներ:

ԱՄՆ-ի կենսաբանական ամենահիմնական լաբորիատորիաները, որոնք կարող են վիրուսներ արատադրել, համարվում են «4-րդ աստիճանի լաբորատորիաներն»: Փաստորեն իր տարածքում կենսաբանական աղետները կանխարգելեու համար, ինչը նախկինում տեղի է ունեցել, ԱՄՆ-ն իր լաբորատորիաների տեղափոխել է արտասահման:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ԱՄՆ-ն կենսաբանական լաբորատորիաներ  է ստեղծել Ուկրաինայում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում և Ղազաղստանում: