ԱՄՆ-ում բյուջեի դեֆիցիտի ճգնաժամ է առաջացել
https://parstoday.ir/hy/news/world-i167012-ԱՄՆ_ում_բյուջեի_դեֆիցիտի_ճգնաժամ_է_առաջացել
Ուկրաինային հսկայական բյուջեի հատկացման պատճառով Սպիտակ տունը բախվում է բյուջեի դեֆիցիտի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված ծրագրերն առաջ մղելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2022 12:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում բյուջեի դեֆիցիտի ճգնաժամ է առաջացել

Ուկրաինային հսկայական բյուջեի հատկացման պատճառով Սպիտակ տունը բախվում է բյուջեի դեֆիցիտի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված ծրագրերն առաջ մղելու համար։

Այն պայմաններում, երբ կորոնավիրուսին դիմակայելու համար ԱՄՆ կառավարությունը բախվում է բյուջեի դեֆիցիտի հետ, Վաշինգտոնը Ուկրաինային  է տրամադրել 13,6 մլրդ դոլար բյուջե, որը համարժեք է ԱՄՆ ՀՆԱ-ի մեկ տասներորդին։

Այս բյուջեի 3,5 միլիարդ դոլարը նախատեսված է սպառազինության և պաշտպանության համար, որից 3 միլիարդը ծախսվում է Ուկրաինայի մերձակա երկրներում ռազմական ուժերի տեղակայման վրա, իսկ 3 միլիարդ դոլարը՝ մարդասիրական օգնության համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ-ի տարեկան  բյուջեի օրինագիծը և հոկտեմբերից օրինագիծը դարձել է օրենք։

Չորեքշաբթի օրը ունեցած ելույթում Բայդենը Ուկրաինային բազմամիլիարդանոց բյուջետային հատկացումն անվանեց հաղթանակ «Ուկրաինայի խիզախ ժողովրդին աջակցության հետագա համար»: