Հրաձգություն՝ ԱՄՆ Արկանզաս նահանգում
https://parstoday.ir/hy/news/world-i167328-Հրաձգություն_ԱՄՆ_Արկանզաս_նահանգում
ԱՄՆ Արկանզաս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2022 05:45 Asia/Tehran
  • Հրաձգություն՝ ԱՄՆ Արկանզաս նահանգում

ԱՄՆ Արկանզաս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Ոստիկանության հաղորդմամբ, հրաձիգի թիրախում է հայտնվել առնվազն 24 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

Fars News-ի հաղորդմամբ՝ հրաձգության հետևանքով  28 քաղաքացի վիրավորվել է:

Ոստիկանությունը հայտարարել է առնվազն մեկ կասկածյալի ձերբակալության մասին, սակայն հավելել է, որ կասկածյալների թիվն ավելին է:

Ամեն տարի, ԱՄՆ-ում հազարավոր քաղաքացիներ դառնում են հրաձգության զոհ: Սակայն զենքի լոբբին այդ երկրում այնքան հզոր է, որ Կոնգրեսին չի հաջողվում ընդունել զենք կրելու սահմանափակման մասին օրենք:

Հատկանշական է, որ  Միացյալ Նահանգներում բնակվում է աշխարհի բնակչության մոտ հինգ տոկոսը, սակայն այս երկրւոմ տեղի է ունենում զանգվածային սպանությունների   գրեթե 31 տոկոսը: