Պեկինն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից չինացի պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i167478-Պեկինն_արձագանքել_է_ԱՄՆ_ի_կողմից_չինացի_պաշտոնյաների_դեմ_սահմանված_պատժամիջոցներին
Չինաստանը նախազգուշացնելով ԱՄՆ-ին, հայտարարել է, որ եթե վերջինս հրաժարվի անհապաղ չեղարկել պատժամիջոցները, ապա պետք է սպասի Պեկինի պատասխան քայլերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 15:15 Asia/Tehran
  • Պեկինն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից չինացի պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցներին

Չինաստանը նախազգուշացնելով ԱՄՆ-ին, հայտարարել է, որ եթե վերջինս հրաժարվի անհապաղ չեղարկել պատժամիջոցները, ապա պետք է սպասի Պեկինի պատասխան քայլերին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել  չինացի որոշ պաշտոնյաների նկատամամբ՝ Սինցզյան շրջանում ույղուր փոքրամասնության դեմ կիրառվող ճնշումներին դեմ լինելու պատրվակով:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Յինը երեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Վաշինգտոնը հրաժարվի չեղարկել չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները:

Վաշինգտոն-Պեկին շարունակվող լարվածությունը սրվել է Ջո Բայդենի իշխանության գալուց հետո։ Թայվանի պատճառով Չինաստանին քննադատելուց բացի, Բայդենը մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ուժեղացրել է ԱՄՆ-ի հակաչինական արշավը։