Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ի կողմից չինական ընկերությունների նկատմամբ ճշման գործադրումը
https://parstoday.ir/hy/news/world-i167640-Չինաստանը_քննադատել_է_ԱՄՆ_ի_կողմից_չինական_ընկերությունների_նկատմամբ_ճշման_գործադրումը
Չինաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ ազգային անվտանգության ապահովման պատրվակով չինական ընկերությունների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու և ճնշում գործադրելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 12:50 Asia/Tehran
  • Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ի կողմից չինական ընկերությունների նկատմամբ ճշման գործադրումը

Չինաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ ազգային անվտանգության ապահովման պատրվակով չինական ընկերությունների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու և ճնշում գործադրելու համար։

ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովը (FCC) չորեքշաբթի օրը  չեղարկել է երկու չինական ընկերությունների (Pacific Networks Corp. և ComNet) հեռահաղորդակցության գործունեության արտոնագրերը։

«Շինհուա»  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արդյունաբերության, տեխնոլոգիաների և տեղեկատվության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ԱՄՆ-ին՝ ազգային անվտանգության  պատրվակով չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու մեջ, և  իշխանությունը չարաշահելու մեջ։

Հայտարարության մեջ ասված է.«Այդ որոշումը վնաս է հասցնում ԱՄՆ-ի առևտրին, և  չինական ընկերությունների  ու  սպառողների իրավունքներին ու շահերին ամբողջ աշխարհում»:

Նախարարությունն ԱՄՆ հանձնաժողովին խորհուրդ է տվել տտեղծել հավասարակշռված, արդար և ոչ խտրական միջավայր Միացյալ Նահանգներում ներդրումներ կատարող չինական ընկերությունների համար: