ՌԴ ԱԳ նախարարությունը զգուշացրել է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների փլուզման կապակյությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i167706-ՌԴ_ԱԳ_նախարարությունը_զգուշացրել_է_Մոսկվա_Վաշինգտոն_հարաբերությունների_փլուզման_կապակյությամբ
ՌԴ ԱԳՆ խոսնակը զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը կարող է ամբողջությամբ քանդել երկու երկրների հարաբերությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 08:32 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարարությունը զգուշացրել է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների փլուզման կապակյությամբ

ՌԴ ԱԳՆ խոսնակը զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը կարող է ամբողջությամբ քանդել երկու երկրների հարաբերությունները։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝  Մարիա Զախարովան  հայտարարել է, որ  Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանի դեմ, որը սպառնում է երկկողմ հարաբերություններին, սակայն երկու երկրները դեռ կարող են հավատարիմ մնալ փոխադարձ հարգանքի սկզբունքներին։

Նա հավելել է, որ Վաշինգտոնի անընդունելի քաղաքականությունը զայրույթի հետևանք է, քանի որ ԱՄՆ-ն ձախողել է Ուկրաինան Ռուսաստանի հետ առճակատման կենտրոն դարձնելու և  ՌԴ  տարածքում հարձակումներ իրականացնելու  ծրագիրը:

Զախարովան նշել է. «Վաշինգտոնի գործողությունների հետևանքով  ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեությունը բառացիորեն ոչնչացվում է, քանի որ տեղի են ունենում դիվանագետների փոխադարձ վտարումներ: Ակնհայտ է, որ եթե Վաշինգտոնում և Մոսկվայում դիվանագիտական ​​ներկայացուցչությունները փակվեն, ոչ ոք իրեն ավելի լավ չի զգա, և խնդիրների լուծումն անհնար կլինի»։