ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ պայքարող ակտիվիստները հաջողություն են արձանագրել
Մարտ 26, 2022 14:26 Asia/Tehran
ԱՄՆ-ի դաշնային դատարանը Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի ոստիկանությանը դատապարտել է փոխհատուցում վճարել խտրականության դեմ պայքարող ակտիվիստներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ռասայական խտրականության դեմ պայքարող մի շարք ակտիվիստներ հայց էին ներկայացրել Դենվերի ոստիկանության դեմ՝ 2020 թվականի խաղաղ ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Դատավճիռը հրապարակվել է երդվյալ ատենակալների կողմից երեք ժամ տևած խորհրդակցությունից հետո:
2020 թվականի հունիսին գրանցված հայցը նաև ստիպեց դաշնային դատարանին միջանկյալ որոշում կայացնել, որը արգելում է ոստիկանությանը օգտագործել արցունքաբեր գազ, պլաստիկ փամփուշտներ, ձայնային նռնակներ և այլ զենքեր:
Պիտակ