Ուկրաինայի պատերազմի բացասական ազդեցությունը ԱՄՆ-ի տնտեսության վրա
https://parstoday.ir/hy/news/world-i168034-Ուկրաինայի_պատերազմի_բացասական_ազդեցությունը_ԱՄՆ_ի_տնտեսության_վրա
Բայդենի կառավարության տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ վատ ազդեցություն կունենան ԱՄՆ տնտեսության վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 08:36 Asia/Tehran
  • Ուկրաինայի պատերազմի բացասական ազդեցությունը ԱՄՆ-ի տնտեսության վրա

Բայդենի կառավարության տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ վատ ազդեցություն կունենան ԱՄՆ տնտեսության վրա։

«Ռուսաստանի գործունեությունը Ուկրաինայում կարող է ստեղծել ավելի շատ տնտեսական մարտահրավերներ և մեծացնել գնաճը Միացյալ Նահանգներում», - ասել է է Բայդենի կառավարության տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Սեսիլիա Ռոուզը:

«Անցյալ տարվա նոյեմբերից ԱՄՆ-ի տնտեսության համար մարտահրավերներ են առաջացել, որոնցից ամենաակնհայտը Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա: Այս հարձակումը կարող է բարձրացնել էներգիայի և սննդամթերքի գինը, ինչն իր հերթին կարող է մեծացնել գնաճը ԱՄՆ-ում:»,- ասել է Բայդենի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը։ 

«Նախքան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը ԱՄՆ-ի տնտեսությունը նույնպես բախվում էր գնաճի՝ կորոնա համաճարակի, մատակարարման շղթայի ճգնաժամի և պահանջարկի կտրուկ աճի պատճառով»,- ասել է Սեսիլիա Ռոուզը։

ԱՄՆ-ում բենզինի գներն ու գնաճը ռեկորդային հավելում են արձանագրել: