Նյու Յորքում տեղի է ունեցել Պաղեստինի կողմնակիցների բողոքի ցույց
Բողոքի ակցիայի մասնակիցները Նյու Յորքում հակաիսրայելական կարգախոսներ են վանկարկել՝ ի պաշտպանություն պաղեստինցիների և «հողերի օրվա» կապակցությամբ:
Պաղեստինում մարտի 30-ին նշվում է «հողերի օրը»։ Օրն անվանվել է1976 թվականին Պաղեստինում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ սիոնիստ օկուպանտները բռնագրավեցին պաղեստինյան հողերի մեծ մասը։
Պաղեստինի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել՝ ի պատասխան օկուպանտների գործողության, իսկ մի շարք պաղեստինցիներ նահատակվել ու վիրավորվել են իսրայելցի զինվորականների կողմից։
Նյու Յորքում սիոնիստական կազմակերպությունների առջև հավաքված պաղեստինցիների հարյուրավոր աջակիցներ վանկարկեել են՝ «Ինթիֆադա մինչև հաղթանակ»:
Ցույցին մասնակցել են նաև հակասիոնիստական խմբավորման անդամներ: Նրանք վանկարկել են «Այո, հրեաներին, ոչ՝ սիոնիզմին» և «Թել Ավիվի կառավարությունը պետք է հեռանա» կարգախոսները։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio