Ռուսաստանը կոչ է արել է հետաքննել Ուկրաինայում Պենտագոնի վտանգավոր գործունեությունը
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը միջազգային հետաքննություն է պահանջում Ուկրաինայում՝ Պենտագոնի ենթադրյալ գործունեության վերաբերյալ:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը հայտարարել է. «Մենք ապացույցներ ենք ստացել ուկրաինական հողում Պենտագոնի վտանգավոր գործունեության մասին, մասնավորապես՝ կապված քիմիական զենքի արտադրության հետ»։
Շուլգինը հավելել է. «Շատ մտահոգիչ պատկեր է ի հայտ գալիս, քանի որ այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ նրանք ուսումնասիրում են մկներից մարդուն վտանգավոր հիվանդությունների փոխանցումը»։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՌԴ դեսպանի խոսքով, ընկալում կա, որ ամերիկացիները կենտրոնացել են Ուկրաինայում և Ռուսաստանում տարածվող հարուցիչների ուսումնասիրության վրա։ Դա արվել է՝ փորձելով օգտագործել կենսաբանական զենք՝ բնական հիվանդության բռնկման տեսքով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio