Հրաձգություն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում
https://parstoday.ir/hy/news/world-i168462-Հրաձգություն_ԱՄՆ_Կալիֆորնիա_նահանգում
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2022 13:49 Asia/Tehran
  • Հրաձգություն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել:

Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքի ոստիկանությունը հայտարարել է.«Տեղական ժամանակով կիրակի առավոտյան, Սակրամենտո քաղաքի  կենտրոնում գտնվող  Էլ-Սանտո ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ»:

Հաղորդվում է, որ կրակողը փախել է դեպքի վայրից: 

 Կրակոցների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Զենքի կրելու ազատության պատճառով, ԱՄն-ում ամեն օր տեղի են ունենում հրաձգություններ, որոնց մեծ մասը՝ մահացու ելքով:  

ԱՄՆ-ի զենքի լոբբին այնքան հզոր է, որ Կոնգրեսը մինչ այժմ հրաժարվել է միջոցներ ձեռնարկել զենքի կրելը սահմանափակելու ուղղությամբ: