Հրաձգություն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում
Ապրիլ 03, 2022 13:49 Asia/Tehran
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել:
Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքի ոստիկանությունը հայտարարել է.«Տեղական ժամանակով կիրակի առավոտյան, Սակրամենտո քաղաքի կենտրոնում գտնվող Էլ-Սանտո ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ»:
Հաղորդվում է, որ կրակողը փախել է դեպքի վայրից:
Կրակոցների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Զենքի կրելու ազատության պատճառով, ԱՄն-ում ամեն օր տեղի են ունենում հրաձգություններ, որոնց մեծ մասը՝ մահացու ելքով:
ԱՄՆ-ի զենքի լոբբին այնքան հզոր է, որ Կոնգրեսը մինչ այժմ հրաժարվել է միջոցներ ձեռնարկել զենքի կրելը սահմանափակելու ուղղությամբ:
Պիտակ