ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է նախագահ Իլհամ Ալիևին
https://parstoday.ir/hy/news/world-i168684-ԱՄՆ_պետքարտուղար_Էնթոնի_Բլինկենը_զանգահարել_է_նախագահ_Իլհամ_Ալիևին
Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 08:36 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է նախագահ Իլհամ Ալիևին

Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենն ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով կայանալիք հանդիպումը՝ Եվրամիության աջակցությամբ։

Նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի առաջարկների ու դիրքորոշման մասին՝ կապված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցության հաստատման հետ։

Անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագիրը պարզաբանելու և զանգվածային թաղման վայրերի մասին տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության վրա։

ARMENIA.AZ